|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 5-ին, ժամը 22:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու մոտակայքից երկու քաղաքացի ջրային մոտոցիկլով գնացել են դեպի «Ալբատրոս» լողափ, սակայն բավական ժամանակ քաղաքացիներից ոչ մի տեղեկություն չկա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտոցիկլը խափանվել է։ Ջրափրկարարները քաղաքացիներ Ռուբեն Լ․-ին (ծնված 1999 թ․) և Նարինե Հ․-ին (ծնված 2000 թ․) (ջրային մոտոցիկլը ևս) մոտեցրել են մոտակա ափ։