|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Թոնդար» հակաիսլամական խմբավորումը պլանավորում էր ահաբեկչական գործողություն իրականացնել իրանական Ռեշթ քաղաքում գտնվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության վրա: Իրանական հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել հարձակումը:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով IRIB-ին, «Թոնդար» արմատական խմբավորումը մտադրվել է ահաբեկչական գրոհ իրականացնել նաև Թեհրանում անցկացվող գրքի միջազգային ցուցահանդեսում՝ օգտագործելով քիմիական և կենսաբանական զենքեր:
Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը չի մեկնաբանել տեղական մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ռեշթ քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության դեմ ահաբեկչական գործողություն իրականացնելու լուրերը: