|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Թեհրանի Թեմական խորհրդի նախագահ Նորայր Արամյանի և պատգմավորական ժողովի փոխնախագահ Վահիկ Աղաքյանի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում մշակութային և գիտակրթական ոլորտներում Հայաստան-Իրան համագործակցության ծրագրերի իրականացման և այդ համատեքստում ՀՀ դեսպանության և համայնքային կառույցների ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունները: