|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը («Ալլահի կուսակցություն») ներկայումս չի տեսնում Իսրայելի հետ մասշտաբային ռազմական հակամարտության հեռանկարներ` չնայած անցյալ շաբաթ տարածաշրջանում լարվածության մեծացմանը. ըստ yerkir.am-ի` «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է լիբանանյան շիաների կազմակերպությունում ազդեցությամն երկրորդ մարդը` շեյխ Նայիմ Քասեմը:
«Մթնոլորտը պատերազմ ցույց չի տալիս: Այն քիչ հավանական է մոտակա մի քանի ամսիներին»,- նշել է նա:
Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ «Հըզբոլլահ»-ը և Իսրայելը ցանկանում են խուսափել խոշոր հակամարտությունից տարածաշրջանային ընդհանուր անկայունության ժամանակաշրջանում և վարում են ցածր ինտենսիվության ու տեղային բնույթի ռազմական գործողությունների մարտավարություն:
«Իսրայելի դեմ մեր պայքարի մարտավարությունում որևէ փոփոխություն չկա, և շարունակում է գործել այդ երկրի զսպման հավասարումը, որը մենք չենք պատրաստվում փոխել»,- նշել է շեյխ Քասեմը: