|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հուլիսի 23-ին տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն է մաղթել Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը:
Ավարտական փաստաթղթերի հետ շրջանավարտներին հանձնվել են սպայական դաշույններ: