|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ և իրենց զորակցությունն են հայտնել նրան: Շուտափույթ ապաքինում կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին», - նշել է նա։