|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու մասով: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2020թ. որոշումը և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել ևս երկու ամսով:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ, սակայն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Գագիկ Խաչատրյանը: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Գագիկ Խաչատրյանը եւս կալանավորված է 2019 թվականի օգոստոսի 30-ից: