|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բաղդադում ամերիկացիների կողմից իրանական «Քուդս» ստորաբաժանման հրամանատարի և ինը այլ անձանց սպանությունը հակասում է միջազգային օրենսդրությանը. հայտարարել է ՄԱԿ-ի արտադատական պատժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալամարը։
Հատուկ զեկուցողը նշել է, որ ԱՄՆ-ն չի կարողացել ապացույցներ ներկայացնել, որոնք կհիմնավորեին ավտոշարասյան վրա հարձակումը, որտեղ գտնվում էր «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գեներալը. «Գեներալը պատասխանատու էր Սիրիայում և Իրաքում Իրանի ռազմավարության և գործողությունների համար: Բայց նա անմիջական սպառնալիք չէր նրանց կյանքի համար»:
«Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերի օգտագործմանը, աշխարհը գտնվում է կրիտիկական կետում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անգործության է մատնված: Միջազգային հանրությունը լռում է», - հավելել է Կալամարը:
Կասեմ Սուլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի սկզբին Դամասկոսից Բաղդադ թռչելուց հետո: