|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետության իշխանությունների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Վլադիմիր Պուտինին ընտրել ցմահ Ռուսաստանի Դաշնության նախագահ:
«Ես միշտ ասում եմ. մենք պետք է ցմահ ընտրենք Վլադիմիր Պուտինին որպես նախագահ: Այսօր ո՞վ կարող է փոխարինել նրան: Համաշխարհային մասշտաբով չկա այդպիսի քաղաքական առաջնորդ: Մենք պետք է հպարտ լինենք դրանով», - Չեչնիայի առաջնորդին մեջբերում է Lenta.ru-ն:
Կադիրովը նշել է, որ 206 փոփոխություններից ոչ մեկը չի արվում «հանուն փոփոխության»: Նրա կարծիքով, փոփոխությունները մտցվում են բացառապես «հանուն պետության ամրապնդման, պետության պահպանման համար»: