|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևելքում գազի պայթյուն է տեղի ունեցել, որը երկնքում պայծառ պայթյուն է առաջացրել: Այս մասին հայտնում է Al Arabiya- ն՝ հղում անելով Իրանի ՊՆ մամուլի ծառայությանը:
Տեխնիկական գազի ռեզերվուարը պայթել է Պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկի տարածքում: Ռազմական օբյեկտները չեն տուժել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, տուժածներ չկան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թեհրանում ուժեղ պայթյուն է որոտացել. Երկնքում հայտնվել էր պայծառ լույս: New York Times- ի լրագրող Ֆառնազ Ֆասիհին թվիթերյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ պայթյունը տեղի է ունեցել Փարչինի ռազմակայանի տարածքում, որտեղ Իրանը միջուկային փորձարկումներ է իրականացրել: