|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վենեսուելա վառելիքի մատակարարում իրականացրած իրանական լցանավերի 5 կապիտանների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները վկայում են առավելագույն ճնշման մարտավարության ձախողման մասին. գրում է RT-ն՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարությանը հղումով։
Նա, մասնավորապես, նշել է՝ Իրանն ու Վենեսուելան անհողդողդ են մնում ամերիկյան անօրինական պատժամիջոցներին հակազդելու հարցում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելային վառելիք մատակարարած իրանական 5 լցանավերի կապիտանների դեմ: Այդպիսով՝ նրանց ակտիվները կսառեցվեն ոի նրանց գործունեությունն ամերիկյան ջրերում կարգելվի։