|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Կալիֆորնիայի, Քոնեկտիկուտի, Միչիգանի, Նյու Յորքի և Ռոդ-Այլենդի ներկայացուցիչները Հատկացումների կոմիտեում ելույթի ժամանակ վկայություններ են ներկայացրել հօգուտ Արցախում ականազերծման նպատակով միջոցների հատկացմանը և օգնության տրամադրմանը Հայաստանին. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։
Մասնավորապես, նշվում է՝ կոնգրեսականներ Ջուդու Չուն, Դեվիդ Սիցիլինը, Ջիմ Կոստան, Թիջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հայմսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և Ռաշիդա Տլաիբն ընդգծել են Արցախին հետագա օգնության կարևորությունը, մինչդեռ Կոստան նաև հորդորել է 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու մտագություն է հայտնել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության անհամաչափության վերաբերյալ:
Այս առնչությամբ Կոնգրեսի հետ հարաբերությունների հետ կապերի մասով տնօրեն Մարիամ Խալոյանն ասել է. «Մենք ողջունում ենք անդամների ներկայացրած ցուցմունքները և մեծապես գնահատում ենք շարունակական աջակցությունն Արցախին և Հայաստանին»։
Միևնույն ժամանակ HALO Trust ականազերծման կազմակերպության գործադիր տնօրեն Քրիս Ուոթլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ հույս հայտնելով շարունակել աշխատանքը ընտանիքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ամբողջ տարածաշրջանում: