|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գիշերային վարժանքներ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից։
Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Գործնական վարժանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մարտական պատրաստությունը, մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը: Առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են։