|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը վարակվել է կորոնավիրուսով:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը:
«Կոնստանտին Զատուլինը հիվանդացել է կորոնավիրուսով և տեղափոխվել հիվանդանոց: Պայծառ մարդ. միշտ ասում է այն, ինչ ցանկանում է, նույնիսկ եթե դա շատերին դուր չի գալիս։ Նրան առողջություն ենք մաղթում»,- նշված է գրառման մեջ։