|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը մտահոգություն է հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն շուրջ առկա կոնֆլիկտի առնչությամբ:
Կուսակցության միջազգային հարցերով գլխավոր խորհրդի նախագահության հանձնաժողովի կարծիքով՝ իրավիճակը պետք է կարգավորվի օրենքի համաձայն եւ հարգելով քաղաքական բազմազանության եւ հասարակական գործունեության ազատությունը:
«Ելնում ենք նրանից, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի վարվի անօրինական մեթոդներով, եւ մեր հայ գործընկերներին մաղթում ենք շուտափույթ դուրս գալ ստեղծված հակամարտությունից, որն արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից այն կողմ»,- ասվում է հանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ՝ հիշեցնելով, որ 2008 թվականից 2 կուսակցությունները հաջողությամբ գործակցում են՝ ի շահ 2 ժողովուրդների: