|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրաքի համատեղ օպերատիվ հրամանատարությունը դատապարտել է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հյուսիսային Իրաքում՝ ուղղված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը. այս մասին նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:
«Մենք ցավում ենք, որ թուրքական ինքնաթիռները ներխուժել են Իրաքի օդային տարածք», - ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ, ապստամբների դիրքերին Թուրքիայի հարձակումները նկարագրվում են որպես սադրիչ, իսկ օդային տարածքի խախտումը դիտվում է որպես Իրաքի ինքնիշխանության խախտում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Թուրքիայի զինված ուժերը հայտարարել էին Իրաքում քուրդ ապստամբների դեմ «Ճանկ-Արծիվ» հատուկ գործողության սկսման մասին: Երկրի ռազմաօդային ուժերն արդեն հարվածել են PKK- ի տասնյակ օբյեկտներին: