|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակված ավելի քան 100 մարդու մահվան դեպք է գրանցվել. այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 113 մարդ, հայտնաբերվել է վարակման 2.449 նոր դեպք: Փետրվարի 19-ից վարակվածների ընդհանուր թիվը, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, հասել է 189.876-ի, մահացել է 8.950 մարդ, այս պահին վերականգնվել է 150 590 մարդ: