|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարծում է, որ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ ասիմպտոմատիկ կորոնավիրուսային դեպքերի վարակվածության աստիճանը պարզելու համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսոսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ. գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Փետրվար ամսվա սկզբից մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես վարակված անձինք, ովքեր չունեն ախտանշաններ, կարող են լինել COVID-19 հիվանդության կրող, և որ մեզ անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություններ` ասիմպտոմատիկ փոխանցման աստիճանը որոշելու համար», - նշել է նա:
«Այս ուսումնասիրությունները ներկայումս ընթանում են», - հավելել է ԱՀԿ ղեկավարը: