|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Իրաքում՝ վայրէջքի ժամանակ դուրս գալով թռիչքուղուց: Միջադեպի հետևանքով տուժել է չորս մարդ. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի Քամփ Թաջի ավիաբազայում:
Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ամերիկյան ինքնաթիռը՝ Ս-130- ը, վայրէջքի ժամանակ բախվել է պատին: Ինքնաթիռը վնասվել է, իսկ բախումը հանգեցրել է հրդեհի, որն արագորեն մարվել է:
Բոլոր չորս տուժածները գտնվում էին Ս-130-ի ներսում և դեպքից անմիջապես հետո տեղափոխվել են բուժհաստատություն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։