|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի համախառն ներքին արդյունքն, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2020 թվականին կկազմի 2,8 տոկոս, իսկ 2021 թվականին այն կարձանագրի 4,9 տոկոս աճ. տվյալները բերվել են շուկայական, 2010-ին ԱՄՆ դոլարով արտահայտված գներով: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից:
Տվյալները ներկայացված են Համաշխարհային բանկի՝ հունիսյան «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։
ՀԲ-ի փորձագետները նշել են, որ 2020-ին մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2% -ով: Այս անկումը կլինի ամենախորը` Երկրորդ աշխարհամարտից ի վեր, իսկ մեկ շնչի հաշվով արտադրության անկումը կանդրադառնա երկրների ամենամեծ թվի վրա։