|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 4-ին հրապարակել է որոշումը «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալե Բաղիրովի (Բաղիրզադե) և Ադրբեջանի մյուս վեց դիմորդների վերաբերյալ:
Բողոքը վերաբերում էր դիմումատուների ազատության և անձի անվտանգության իրավունքի խախտմանը:
Ըստ փաստաբան Խալիդ Ագալիևի՝ դիմումատուները՝ Սամանդ Մամեդովը, Թալե Բաղիրզադեն, Իսմայիլ Մամեդովը, Էլդանիզ Հաջիևը, Աֆղան Սամեդովը, Ռաշադ Իբրահիմովը և Էլխան Իսկենդերովը, բողոքել են իրենց նախնական կալանքի անօրինականության դեմ։
Ադրբեջանի կառավարությունը համաձայնվել էր, որ դիմումատուների նախնական կալանքը երկար է եղել, համաձայնվել էր դիմումատուներին փոխհատուցում վճարել, և դատարանին խնդրել հայցադիմումը հետ վերցնել, որին ՄԻԵԴ-ը համաձայություն տվեց:
Ադրբեջանի կառավարությունը յուրաքանչյուր հայցորդի կվճարի 3000 եվրո, իսկ Բաղիրզադեն շարունակում է մնալ որպես քաղբանտարկյալ: