|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ Մինեսոտա նահանգի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնն է ղեկավարելու Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հանգամանքների քննությունը. այս մասին հայտնում է СBS-ը:
Նշվում է՝ մինչեւ հիմա քննությունը վարվում էր Հենեփին շրջանի դատախազ Մայքլ Ֆրիմենի ղեկավարությամբ: Սակայն, ինչպես հստակեցնում է СBS-ը, նահանգի գլխավոր դատախազի օգնությանն է դիմել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը:
Ակնկալվում է, որ երկուշաբթի տեղի է ունենալու Էլիսոնի եւ Ֆրիմենի հանդիպումը, որի ժամանակ նրանք քննարկելու են քննության հետագա ընթացքը: Ֆլոյդի մահվան հանգամանքների պարզմամբ զուգահեռ զբաղվում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):