|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վատագույնն է անվանել երկրի պատմության ընթացքում. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Այսպիսի Սպիտակ տուն դեռ երբեք չի եղել։ Այսքան անմարդկային, դաժան և ոչ կոմպետենտ։ Նայեք այդ երկրի պետքարտուղարին։ Նա բացարձակ տեղյակ չէ քաղաքականության հիմանական օրենքներին», - նշել է Իրանի ղեկավարը։
Ավելի վաղ Իսրայել կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը շարունակում է թեժացնել ահաբեկչությունն ամբողջ աշխարհում՝ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում։