|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հիշեցրել է, որ հենց երկրների միասնությունը հանգեցրեց Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման։ Ուղերձը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Նա կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած այլ ծանր հանցագործությունների մասին։ Նա կազմակերպության գլխավոր հանձնարարությունն է համարում ապագա սերունդներին պատերազմի սարսափներից ազատելը։
Գուտերեշը կոչ է արել հիշել 1945 թվականի դասերը և միավոր ջանքերը՝ ուղղված կորոնավիրուսային պանդեմիայի հաղթահարմանը, ինչպես նաև բոլորի համար անվտանգ և արժանապատիվ ապագայի կառուցմանը։