|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսական «Կռասնայա Վեսնա» լրատվական գործակալության՝ Սիրիայի աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի Հալեպի շրջանի երկու գյուղեր ենթարկվել են ահաբեկիչների հարձակումների, որոնց աջակցում է Թուրքիան։
«Թուրքական հրետանին և պրոթուրքական խմբավորումները հարձակվել են Հալեպի հյուսիսասյին Ազազ քաղաքի հարավում գտնվող Մարաանազ և Ալ-Մալաքիա գյուղերի վրա», - գործակալությանը հայտնել էր սիրիացի զրուցակիցը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ՌԴ-ի և Թուրքիայի միջև հրադադարի համաձայնություն էր ձեռք բերվել, որը սակայն պարբերաբար խախտվում է Թուրքիայի և նրա հովանավորությունը վայելող խմբավորումների կողմից։