|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ԱԺ պատգամավորները վերջին շաբաթներին ակտիվ աշխատել են խորհրդարանում, շփվել լրագրողների, իրենց օգնականների եւ ԱԺ աշխատակազմի հետ, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ, այն էլ միայն կորոնավիրուսի համար թեստավորումից հետո։
Ինչպես հայտնի է ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները ԱԺ-ի հաշվին կթեստավորվեն։ Թեստավորումը տեղի կունենա Նաիրի ԲԿ-ում։ Տիգրան Գալստյանի՝ պատգամավորներին ուղղված գրության մեջ նշվում է, որ ինքնամեկուսանալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անձնական մեյլերին չեն ուղարկել թեստերի պատասխանները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։