|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանում մեկ օրում միանգամից արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 29 դեպք, մեկ հոգի էլ մահացել է։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի Նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբի տարածած հայտարարության մեջ. հաղորդում է Meydan TV-ին։
Նշվում է, որ մարտի 12-ին Թուրքիայից ժամանած ադրբեջանցին՝ ծնված 1961 թ., բարձր ջերմությամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրա մոտ հայտաբերվել է քրոնիկ բրոնխիտ, իսկ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։
Ադրբեջանում մարտի 24-ից արտակարգ դրություն է հայտարարվել։ Արգելվել է 65-ից բարձր անձանց փողոց դուրս գալը։
Այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում գրանցվել է վարակման 122 դեպք՝ 3 մահվան ելքով։