|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օլիմպիական ջահն Աթենքից հասել է Տոկիո. հայտնում է Yerkir.am-ը` Japan Times-ին հղումով։
Նշվում է՝ օլիմպիական ջահի փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Աթենքի մարզարդաշտերից մեկում, բայց անցկացվել է առանց հանդիսատեսի:
Այնուհետև հատուկ այդ նպատակով Աթենք մեկնած օդանավը բերել է կրակը:
Հավելվում է՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել ճապոնական ռազմաօդային բազաներից մեկում, ուր տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը: Կորոնավիրուսի տարածման պատճառով՝ Օլիմպիադայի անցկացման հարցը դեռևս մնում է չլուծված։