|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վաղը պետք է հրապարակվի որոշում ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի նշանակման մասին։
«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշումը կա։
«Այո, ես որոշումն արդեն կայացրել եմ: Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ եւ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողը կնշանակվի ԱԱԾ տնօրեն»:
Հիշեցնենք, որ ոստիկանապետի պարտականությունները ժամանակավոր կատարում էր Արման Սարգսյանը, իսկ ԱԱԾ տնօրենինը՝ Էդուարդ Մարտիրոսյանը: