|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ֆեյսբուքյան էջից:
Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։