|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սիրիայի զինված ընդդիմության ջոկատները գրավել են Իդլիբ նահանգի հարավում գտնվող Նեյրաբ բնակավայրը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ընդդիմության ջոկատներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Նեյրաբ քաղաքում:
Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի մեծ մասը նախկինի պես գտնվում է անօրինական զինված խմբավորումների ձեռքերում:
Այսօր ավելի վաղ հաղորվում էր, որ թուրքական ուժերն ու սիրիական զինված ընդդիմության գրոհայինները համատեղ հարձակում են իրականացրել կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ Նեյրաբում: