|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սիրիական զինված ընդդիմության խմբավորումները, որոնք վայելում են թուրքական բանակի աջակցությունը, առևանգել են ավելի քան 30 խաղաղ բնակչի՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում՝ Հասաքե շրջանի Թել-Հալաֆ բնակավայրում։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ 2011 թվականից սկված սիրիական քաղաքացիական պատերազմը շարունակում է ցօրս։ Թեև երկրի օրինական նախագահ Բաշար Ասադին հաջողվել է իր վերահսկողությունը վերականգնել երկրի տարածքի հիմնական մասում, այնուհանդերձ հյուսիսային շրջանները շարունակում են անկայուն մնալ, որտեղ Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմությունը և ահաբեկչական խմբավորումները շարունակում են մարտերը Ասադի դեմ, իսկ Թուրքիան արդեն կարողացել է բռնազավթել Աֆրինի շրջանը։