|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 1770-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 70 548-ի. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ առողջապահական հարցերով պետական կոմիտեի հղումով:
Նշվում է՝ վարակվածներից 10 844-ը բուժվել են, իսկ 10 644-ը գտնվում են ծանր վիճակում։
Միայն վերջին 1 օրում գրանցվել է մահվան 105 և վարակման 2048 դեպք:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: