|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ փետրվարի 13-ին այցելել է ԱՀ քննչական կոմիտե եւ հանդիպում ունեցել գերատեսչության ղեկավար կազմի հետ՝ կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են կառույցի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը կարեւորել է Քննչական կոմիտեի՝ որպես առանձին ինստիտուտի կայացման հրամայականը՝ այն դիտարկելով երկրում օրինականության ամրապնդման առանցքային նախապայմաններից մեկը: