|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովը վերսկսել է գործունեությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր նիստում ներկայացրել է հանձնաժողովի նոր կազմը:
Դավիթ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ մանրամասն ու օբյեկտիվորեն քննության կառնվեն հանձնաժողովին ներկայացված բոլոր դիմումները:
Նիստում ներկայացվել է «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ ստացած անձանց (այդ թվում՝ հետմահու) վիճակագրությունը եւ սահմանված կարգին չհամապատասխանող դիմումների մերժման հիմքերը: