|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Hraparak.am-ը գրում է․ "Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիս է տալիս։ Ընդ որում՝ ասուլիսի մեկնող լրագրողներին կառավարությունն անգամ փոխադրամիջոց չտրամադրեց։ Սակայն ասուլիսի մեկնելուց առաջ՝ այսօր ժամը 5-ին մոտ, Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քանի որ ՀՔԾ-ն նախաքննական մարմին է, եւ այնտեղ կարելի է այցելել միայն բացատրություն կամ ցուցմունք տալու։
Մեզ ասացին, որ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների եւ նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին եւ հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»"։