|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Էրեբունի պլազա» հյուրանոցում գրանցված միջադեպի առնչությամբ։
«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել «Էրեբունի պլազա»-ի տարածքում: