|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Դաշնության խորհրդին գլխավոր դատախազ նշանակել այժմ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Իգոր Կրասնովին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ներկայիս գլխավոր դատախազ Յուրի Չայկային նախագահն առաջարկել է ազատել պաշտոնից՝ «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»։
Ըստ Ռուսաստանի Սահմանադրության 83-րդ հոդվածի՝ նախագահը Դաշնության խորհրդին է ներկայացնում գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածություն եւ առաջարկություն նրան պաշտոնից ազատելու մասին։
Գլխավոր դատախազին պաշտոնին նշանակում և պաշտոնից հանում է Դաշնության խորհուրդը։