|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան-Միլան երթուղով թռիչք իրականացնող օդանավը հունվարի 14-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 15:30-ին. Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Չվերթերի մեկնարկի կապակցությամբ օդանավակայանի ժամանման սրահում ճեպազրույցով հանդես կգան Ryanair ընկերության ներկայացուցիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։