|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Միսս Տիեզերք» գեղեկության միջազգային մրցույթի 2019 թվականի հաղթող է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Տունզին. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ասվում է մրցույթի թվիթերյան պաշտոնական էջում։
Եզրափակչում նրա հետ հայտնվել էին նաև Պուերտո Ռիկոյի և Մեքսիկայի ներկայացուցիչները։
Այս տարի Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ մասնակցում էր մրցույթին, սակայն, ՀՀ ներկայացուցիչ Դայանա Դավթյանը չհայտնվեց թոփ 20-յակում:
Գեղեցկության մրցույթը տեղի է ունեցել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։