|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գեդիկփաշայի Սբ Հովհաննես եկեղեցուն երկարատև պայքարից հետո հաջողվել է իր իրավունքները հաստատել անցյալում հափշտակված կալվածքի վրա:
Նոյեմբերի 17-ին եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ այդ մասին հայտարարել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանը՝ ավետելով, որ եկեղեցին վերահաստատել է իր սեփականությունը, որի համար Ստամբուլի քաղաքապետարանից փոխհատուցում պիտի ստանա:
Թաղային խորհրդի ատենապետ Հարություն Շանլըն ուրախություն է հայտնել արդարության հաստատման կապակցությամբ: «Քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ համաձայնության ենք եկել, որ այդ հատուցումը պետք է ստանանք բաժիններով, քանի որ ամբողջական գումարը, որը կազմում է 8 մլն թուրքական լիրա, դժվարությունների առջև կկանգնեցնի նաև քաղաքապետարանին»,- ըստ Yerkir.am-ի՝ Շանլըի խոսքերն է մեջբերում «Ակօսը»: