|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի սկզբին պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը»,-գրում է CNN Turk լրատվականը:
Տվյալների համաձայն՝ Պուտինը Թուրքիայի նախագահի հետ կքննարկի «Թուրքական հոսք» գազատարի կառուցման աշխատանքների ավարտը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացը: