|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին կայցելի Երևան: Այդ մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ Պուտինը կայցելի Երևան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
«Այցի շրջանակում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում ենթադրվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինտեգրացիոն միություններում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական թեմաներ»,- հայտնում է մամուլի ծառայությունը։