|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթն «Ինստագրամ»-ի իր էջի միլիոնավոր հետևորդներին ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումները: Նա սոցիալական ցանցի «սթորի» բաժնում հրապարակել է նկար՝ գրառմամբ՝ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: Հաջորդ նկարով Քարդաշյանն իր հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները:
Հեռուստաաստղն իր 150 մլն հետևորդներին ներկայացրել է նաև «Թվիթեր»-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ կատարած գրառումը: Քարդաշյան-Ուեսթը մաղթել է բարի ընթերցանություն՝ տրամադրելով «The New York Times»-ի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ հրապարակման ակտիվ հղումը: