|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հղված՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի ոճը հաճախ չես հանդիպի պետական առաջնորդների նամակագրությունում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերին հղումով:
«Դա շատ անսովոր նամակ է»,- լրագրողներին ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Fox News հեռուստաալիքի թղթակից Թրիշ Ռիգանը հրապարակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական նամակի կրկնօրինակը, որում Թրամփն Էրդողանին հորդորել էր «հիմար չլինել»: