|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 2010-ին գաղտնի նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` Իսրայելի հետ խաղաղ բանակցություններ վերսկսելու առաջարկով: Այդ մասին իր հուշերում պատմում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին. հայտնում է РИА Новости-ն`իսրայելական «Հաարեց»-ին հղումով:
Ասադը ցանկանում էր բանակցություններ սկսել` հույս ունենալով, որ Սիրիան կվերադարձնի Գոլանի բարձունքները, որոնք կորցրել է 1967-ին:
Նշվում է, որ Ասադից նամակը ստանալուց հետք Քերին մեկնել է Իսրայել և ցույց տվել այն երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, ով զարմացել է Ասադի նման առաջարկից: