|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՅԴ Գանատայի Կ. Կոմիտէի անդամ Վահիկ Յակոբեան եւ Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչ Վահէ Անտոնեան,
Շաբաթ, 5 Հոկտեմբեր 2019-ի երեկոյեան, Վանգուվըրի մէջ ներկայ գտնուեցան Թայուանի տնտեսական եւ մշակութային գրասենեակի կազմակերպած Թայուանի ազգային օրուան 108-ամեակի ձեռնարկին, որուն հրաւիրուած էին Գանատայի դաշնակցային, նահանգային եւ քաղաքային կառավարական ներկայացուցիչներ:
Ընթացքին Հայ Դատի ներկայացուցիչները մտերմիկ հանդիպում մը ունեցան Թայուանի տնտեսական եւ մշակութային գրասենեակի ընդհանուր տնօրէն Անտի Չիէնի հետ եւ արծարծեցին տնտեսական եւ մշակութային հարցեր, ինչպէս նաեւ Թայուան-Արցախ Խորհրդարանական գործակցական կապերու ստեղծաման կարելիութիւնն ու կարեւորութիւնը:
horizonweekly.ca