|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների արդյունքում երեկ՝ հոկտեմբերի 1-ին, պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Երեկ՝ երեկոյան ժամը՝ 22։45-ին, նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
NEWS.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանն ասաց, որ զինծառայողն այս պահին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր։