|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն, երբ լինի ճիշտ ժամանակն ու դրա անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Կառավարության տարբեր մակարդակներում մենք հանդիպումներ ունենում ենք, արդյունավետ համագործակցում ենք: Մեր երկու պետությունների միջև հարաբերությունների արժեքը չի որոշվում այդ բարձր մակարդակի հանդիպումներով: Արդեն իսկ տարբեր օղակներում եղել են այցելություններ և լինելու են»,- նշեց դեսպանը և հավելեց, որ այդ հանդիպումը կլինի ճիշտ ժամանակին։