|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում. այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ըստ AP-ի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի խորացմանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խուսափել իրավիճակի ցանկացած սրումից: Ընդ որում՝ Գուտերեշը շեշտել է, որ ինքն «առանձնահատուկ պատկերացում չունի» սեպտեմբերի 23-ին Գլխավոր վեհաժողովում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման հնարավորության մասին: